երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց նոր վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 55 քմ մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում, Իսահակյան փողոցի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է, սենյակները համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ։ Շենքում կա դոմոֆոն: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, սրճարանները և ժամանցի վայրերը։