Ծիծեռնակաբերդի խճուղում վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է հատուկ նախագծով 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը եվրո նորոգված է և դեռևվս բնակեցված չէ: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, օդորակիչ, ջեռուցումը կատարվում է անհատական համակարգով: Սենյակները և խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված են, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքն ունի անվտանգութան համակարգ, բացօթյա կայանատեղի: Հարևանությամբ են բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: