Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում, 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ժամանակակից կահավորված է, ապահովված է որակյալ տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, Երևան Սիթի սուպերմարկետը և ժամանցի վայրերը: