Վարձակալության է տրվում 2 սենյականոց եվրո վերանորոգված բնակարան 92 քմ մակերեսով, որը գտնվում է Չարենցի փողոցում, 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանն ունի հետաքրքիր դիզայներական լուծումներով ինտերիեր, ամբողջը բարձրակարգ նորոգված է, կահավորված է նոր և ժամանակակից գույքով, ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հատակը երեսպատված է մանրահատակով և սալիկներով: Տեղադրված են եվրոպատուհաններ, ունի գազի կաթսա և օդորակիչ: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառույցները, զբոսայգին, սրճարաններն ու ժամանցի վայրերը: Չեմ համագործակցում գործակալությունների հետ: