Տիգրան Մեծի պողոտայի 1-ին գծում` անմիջապես Սասունցի Դավթի կայարանի մոտ վարձակալության է տրվում 2 սենյականոց եվրո վերանորոգված և չբնակեցված բնակարան` 40 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում։ Առաստաղը բարձր է, պատերը բետոնածածկ են: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է բարձրորակ սալիկներով՝ համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով, ունի լոգախցիկ։ Բնակարանն իր կոմպակտ չափերին` նորաոճ և հարմարավետ կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Հարևանությամբ է մետրոն, տարատեսակ խանութներն ու ժամանցի վայրերը: