Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն. Զարյան փողոցում՝ 15 հարկանի նորկառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի անվտանգության համակարգ և 3 վերելակ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: