Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։