Վիկտոր Համբարձումյան փողոցում վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց ընդարձակ լուսավոր եվրոնորոգված բնակարան` ընդհանուր 75 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կահավորված է նոր գույքով և ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ունի անհատական ջեռուցում: Լոգասենյակը և սանհանգույցը երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով։ Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով դեպի խաղահրապարակ: Շենքում գործում է նոր վերելակ: