Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի մոտակայքում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 62 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահավորանքով, համալրված են տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով: Ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Կա բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 3 վերելակ, տեղադրված է անվտանգության համակարգ: Մոտակայքում կա այգի, բազմաթիվ խանութներ, բանկեր, տարբեր հաստատություններ և ժամանցի վայրեր։