Աբովյան փողոցի 1-ին գծի վրա, քաղաքի լավագույն հատվածներից մեկում վարձակալության է տրվում 1-ը ձևափոխած 2 սենյականոց բնակարան` 36 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Առաստաղը բարձր է, ծածկերը` բետոնապատ, ունի շքամուտք (փողոցից): Այն կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Լոգասենյակը սալիկապատված է, համալրված է սանտեխնիկայով և լոգախցիկով: Սենյակները լուսավոր են, խոհանոցը կահավորված է, համալրված է տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ դեպի փողոց նայող տեսարանով: Հարևանությամբ է ՍԱՍ և Զովք Սուպերմարկետները, մետրոյի երիտասարդական կայարանը և զբոսայգին: Հարմար է ինչպես բնակարանի` այնպես էլ կոմերցիոն նպատակների համար` գրասենյակ, տուրիստական գործունեություն կամ որպես էսթետիկ կենտրոն ծառայեցնելու համար: Բնակարանը ազատ է լինելու փետրվարի 1-ից: