Երկու սենյականոցի ձևափոխված բնակարանը գտնվում է Բժշկական համալսարանի դիմաց՝ «Չայկոֆֆ» թեյի և սուրճի մասնագիտացված խանութի շենքում։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և բնական գազով։ Բնակարանը լուսավոր է և արևկող, սակայն զգում է փոքր–ինչ վերանորոգման կարիք։ Ունի բաց պատշգամբ, որը նայում է Կորյուն փողոցին։ Հարևանությամբ կան բոլոր անհրաժեշտ հաստատությունները։