Նոր կապիտալ վերանորոգում ստացած բնակարանը գտնվում է Նար–Դոս խաչմերուկին մոտ, ոստիկանության կողքի ինը հարկանի շինությունում, որը տարածքի բնակիչների կողմից կոչվում է «փոսի շենք»։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է։ Տեղադրված է գազի կաթսա։ Էլեկտրական լարերն ու ջրի խողովակները փոխված են։ Բնակարանը կահավորված է և հագեցած տեխնիկայով։ Մոտակայքում են 14 և 40 դպրոցները, «Գալա» սուպերմարկետը։ Կա նաև մանկապարտեզ։