Այս արևկող բնակարանը գտնվում է նախկին «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց տեղակայված 11 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում։ Կապիտալ վերանորգված, կահավորված և անհրաժեշտ տեխնիկայով համալրված բնակարան է: Վերապլանավորված է երկու սենյականոցի։ Ապահովված է մշտական տաք և սառը ջրով: Գազաֆիկացված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հատակը ջեռուցվող է: Բակում կա ազատ տարածություն մեքենա կայանելու համար, գեղեցիկ խաղահրապարակ, շրջակայքում՝ բազում առևտրի կետեր, այգի, ժամանցի վայրեր, ուսումնական հաստատություններ: