Վարձակալության է տրվում 174 քմ մակերեսով կոմերցիոն տարածք՝ Հանրապետության փողոցում, 4 հարկանի շենքի կիսանկուղային հարկում։ Տարածքը բաղկացած է 4 սենյակից, 2 սանհանգույց: Մուտքը երկկողմանի է բակից և փողոցից: Այն վերանորոգված է, տեղադրված են օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ 2 սանհանգույցները երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Հարմար է ցանկացած գործունեության համար: Հարևանությամբ են կան խանութներ, բանկեր և ժամանցի վայրերը, դպրոցներ, մանկապարտեզներ: Տարածքը երկու կողմերից ունի հարմարավետ բացօթյա ավտոկայանատեղի: