Երկարաժամկետ վարձակալությամբ տրվող կոմերցիոն տարածքը՝ Բաղրամյան 1-ին փակուղում, հարմար կլինի շահագործել որպես որևիցե գործունեության տեսակի գրասենյակ: Ընդհանուր մակերեսը 100 ք.մ է: Մուտքը և՛ փողոցի կողմից է, և՛ բակի: Սենյակների մասնատումն արդեն կատարված է: Անցկացված է եռաֆազ հոսանք, բնական գազ, իսկ ջրամատակարարումը՝ 24 ժամյա գրաֆիկով է: Տեղադրված են թվով երկու օդորակիչներ, որոնք թե՛ տապին, թե՛ ցրտին կլինեն զովանալու և ջերմանալու լավագույն միջոցները: Ինտերիերի վառ և տաք գույներն անպայմանորեն մշտապես բարձր տրամադրություն կպարգևեն աշխատակազմին: Տարածքում հնարավոր կլինի կայանել ավտոմեքենա: