Փարաքարի Մերձավան խճուղում, <<ԳԱԻ-ի պոստի>> ետնամասում վարձակալության է հանձնվում արտադրատարածք, որի ընդհանուր հողատարածքը կազմում է 2700 քմ: Բաղկացած է մի քանի շենքից: 1-ին մեծ շենքի մակերեսը 460 քմ է, ունի 7.2 մ բարձրություն: 2-րդ շենքը 205 քմ է, 3-րդ շենքը` 105 քմ: Ցանկության դեպքում հնարավոր է 2-րդ և 3-րդ շենքերը միացնել իրար: Կա նաև 60 քմ մակերեսով պահեստային տարածք: Տարածքում կա ավտոկայանատեղի` բացօթյա և ծածկով: Տարածքն ապահովված է հակահրդեհային և տեսահսկման համակարգերով: Առկա է մշտական ջուր (2 գիծ), եռաֆազ հոսանք: Բակում ունի ամառային տաղավար, կանաչապատ գորտի: Գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա, բանուկ հատվածում, գլխավոր ճանապարհից ոչ հեռու: Հարևանությամբ կա ռեստորան, հյուրանոց և տարբեր հաստատություններ: Հնարավոր է մասնակի վարձակալություն: