Վարձակալության է տրվում 2 հարկանի ունիվերսալ նշանակության հասարակական տարածք` 664,5 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում: Շենքն ունի բունկեր և նկուղային տարածք: Առկա է վերելակ՝ նկուղային հարկից, ինչպես նաև աստիճանավանդակ: Տարածքը գտնվում է առաջին գծում, բանուկ հատվածում: Այն կապիտալ վերանորոգված է, ամբողջությամբ ապակեպատ է (վիտրաժային պատուհաններ), 2-րդ հարկում առկա է շքապատշգամբ: Բաղկացած է 23 սրահներից, առանձին ընդարձակ խոհանոցից և 5 սանհնագույցից, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Տարածքն ապահովված է օդափոխության համակարգով, յուրաքանչյուր սենյակում կա օդորակիչ: Առկա է ավտոկայանատեղի նախատեսված մոտ 10 մեքենայի համար: Ունի 2 մուտք` փողոցից և ավտոկայանատեղիից: Տարածքը գտնվում է անմիջապես կանգառի մոտ, բազմաֆունկցիոնալ է, հարմար է բանկի մասնաճյուղի, գրասենյակի, բժշկական կենտրոնի և նմանատիպ այլ գործունեության համար: Տարածքի վարձավճարի գինը ենթակա է քննարկման միայն երկարաժամկետ վարձակալելու դեպքում: