Ավան համայնքում, Տաշքենդ փողոցում՝ առաջին գծի վրա վարձակալության է տրվում երկու հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի շինության ընդհանուր մակերեսը 240 ք.մ. է։ Բացի 2 հարկերից կա նաև բունկերային տարածք: 1-ին հարկի առաստաղի բարձրությունը 3.5 մ է, 2-րդ հարկինը` 2.90 մ: Շենքը կառուցված է սև տուֆից: Կառույցն իր յուրօրինակ ճարտարապետական ոճով հիշեցնում է թամանյանական ձեռագիրը: Կառուցման ընթացքում օգտագործվել են բացառապես բարձրորակ նյութեր: Շենքն ունի 2 մուտք: Տեղադրված է ջեռուցման և օդափոխության հզոր համակարգ: Առկա են նաև օդորակիչներ: Տարածքի հատակը ծածկված է կերամոգրանիտով: Բոլոր ֆասադային պատուհանները վիտրաժներով են, ինչն ավելի հարմար է դարձնում աշխատանքային պայմանները: Ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Բոլոր կոմունիկացիաները առկա են: Ճակատային մասը 10 մետր է։ Ունի խորդանոց: Շենքն ապահովված է բազմաֆունկցիոնալ անվտանգության համակարգով: Հարևանությամբ է գտնվում ընտանիքի այգին, Գրանդ Քենդի խանութը, տարբեր խանութներ, բանկ և այլ հաստատություններ: Տարածքը կարող է ծառայել որպես բանկ, կամ ֆինանսական այլ գործունեության կառույց, նաև որպես բժշկական կենտրոն, բրենդային խանութ կամ գրասենյակ: