Հանգիստի գոտին գտնվում է Օշական գյուղում, Երևանից 20 կմ հեռավորության վրա, գտնվում է Օշականի Սր. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարևանությամբ։ Այստեղ վարձակալության է հանձնվում յուրահատուկ գեղեցիկ առանձնատուն, բնակելի մակերեսը 86 քմ է, հողատարածքը՝ 4400 քմ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի առանձնահատուկ ինտերիեր, ներկայումս գործում է որպես հյուրատուն: 1-ին հարկում կա խոհանոց, 2-րդ հարկը բաղկացած է հյուրասենյակից, 4 ննջասենյակից, 2 սանհանգույցից: 3-րդ հարկը ընդարձակ տեռասա է: Ջեռուցումն էլեկտրական է, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Հյուրասենյակն ու խոհանոցը հագեցած են կահավորանքով և տեխնիկայով: Ննջասենյակաները ոճային հարմարավետ կահավորում ունեն, ինտերիերը տրամադրող միջավայր ունի: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բակում կա առանձին շինություն, որն օգտագործվում է որպես ճաշասրահ՝ նախատեսված 26 հոգու համար: Առկա է ընդարձակ բացօթյա լողավազան 11* 5 մ, որը մաքրվում է հատուկ նորարարական աղային ֆիլտրերով` հակաալերգիկ, ջուրը առանց քլորի է: Այգում կան 100-ից ավել պտղատու ծառեր, ամառային խոհանոց, թոնիր, 300 տարվա հնեցման մառան, մանղալներ, առանձին 3 տաղավարներ, նաև կա 2 սանհանգույց և ցնցուղներ՝ արևային համակարգով տաքացվող: Տարածքը իդեալական է հանգստի և ժամանցի համար: