Պուշկինի փողոցում, քաղաքի կենտրոնում վարձակալության է տրվում գրասենյակային տարածք` ընդհանուր 95 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի բարձրահարկ շենքի 2-րդ հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ունի անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է օդորակիչներ, եվրո պատուհաններ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Բաղկացած է 3 առանձնասենյակից, ունի խոհանոց և սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Կա նաև բաց պատշգամբ: Բակում կա ազատ տարածք` մեքենաները կայանելու համար: Ունի լավ դիրք, մոտ է բոլոր ենթակառուցներին և ժամանցի վայրերին: