Վարձակալությամբ է տրվում գրասենյակային տարածք` 54 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Երվանդ Քոչար փողոցում, ՍԱՍ սուպերմարկետի մոտակայքում, 3 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Տարածքն ունի առանձին մուտք, այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Բաղկացած է 1 սրահից, 2 առանձնասենյակից, ունի խոհանոց և սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները հարմարավետ կահավորված են: Շենքն ունի շատ լավ դիրք, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը, ինչպես նաև նորակառույց այգին։