Ձորափի փողոցում վարձակալության է տրվում գրասենյակային տարածք` 43 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Այն դիզայներական լուծումներով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, տարածքը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ: Միացված է կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգերին: Բաղկացած է ընդարձակ սրահից և սանհանգույցից, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Տարածքն ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, ունի գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները: Տրվում է առանց գույքի: Գինը 1 քմ-ի համար` 14.000 դրամ, ներառյալ կոմունալ ծախսերը, ինտերնետը չի մտնում: