Գրասենյակային տարածք, Երևան, Դավթաշեն

11 Սեպտեմբեր 2019
 
Դավթաշեն Ձոր 1 թաղ․ 6 սենյակ 450 մ2 հարկ 3/3 , նորակառույց Կոդ` 102350
Վարձակալություն - 3,000 $/ամիս

Վարձով է տրվում 2 հարկանի՝ նկուղային հարկով շքեղ և գեղեցիկ առանձնատուն-կոմերցիոն տարածք, որի շինության մակերեսը 450 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 800 քմ.։ Այն գտնվում է Դավթաշեն ձոր 1 թաղամասում։ Նկուղային հարկում՝ շոգեբաղնիք, սանհանգույց, խորդանոց։ 1-ին հարկում՝ նախասրահ, առանձին խոհանոց, հյուրասենյակ, սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 4 սենյակ, 2 բաց պատշգամբ, 1 սանհանգույց։ Այն կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Ունի կաթսայատուն, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են նաև օդորակիչներ։ Տարածքի բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ՝ կա կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով, որի ոռոգումը կատարվում է ավտոմատ համակարգով։ Տարածքը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, ունի ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված։ Տարածքը գտնվում է ձորի ամենահիասքանչ հատվածներից մեկում, որի շնորհիվ ունի հիանալի տեսարան դեպի Հրազդանի կիրճը: Թաղամասը շատ բարեկարգ է և կա շուրջօրյա անվտանգության համակարգ։ Տարածքը կարող է ծառայել որպես հանգստի և աշխատանքի ապահովվման վայր, այն շատ հարմար կլինի Տ/Տ ոլորտի աշխատակիցների համար:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Սանհանգույցներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 150 մ2
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ