Վարձակալությամբ տրվում են գրասենյակներ` ընդհանուր 133 քմ մակերեսով, որը գտնվում է 2 հարկանի շենքի 2-րդ հարկում, Նիկողայոս Ադոնցի փողոցում: Այն կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով, անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են օդորակիչներ: Բաղկացած է 5 սենյակից, ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են: Բակում կա կանաչապատ տարածք, ամառային տաղավար, նստարաններ և հանգստի գոտի, բացօթյա ավտոկայանատեղի, ապահովված է շուրջօրյա անվտանգության համակարգով, ունի պահակակետ: Գինը` 1 քմ - ի համար 6000 դրամ: