Արամի փողոցում, այգու հարևանությամբ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանը կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և անկողնային պարագաներով։ Առկա է բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը: