Աբովյան փողոցում, քաղաքի լավագույն հատվածում օրավարձով է հանձնվում 1-ը ձևափոխած 2 սենյականոց՝ 45 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը պատված է մանրահատակով: Բնակարանը հագեցած է գույքով և տեխնիկայով: Բնակարանը իր կոմպակտ չափերի մեջ հարմարավետ կահավորված է, ունի ինտերնետ կապ: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով, ունի վաննա: Բնակարանն ապահովված է կենցաղային բոլոր անհրաժեշտ պարագաներով: Բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում է գտնվում Երիտասարդական մետրոյի կայարանը, բոլոր խանութներն ու տրանսպորտի կանգառները: