Օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 115 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Հանրապետության հրապարակը։