Վաճառվում կամ օրավարձով է տրվում 80 քմ մակերեսով և 3.20 մ առաստաղի բարձրությամբ 3 սենյականոց արևկող բնակարան, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում` ստալինյան նախագծի 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ 2 սանհանգույցը սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ 4 պատուհանը նայում են դեպի բակ, կա փակ պատշգամբ և դոմոֆոն։ Բակը խնամված է, ունի խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում Լամբադա կամուրջը, եկեղեցին, խանութները, բանկերը, սրճարանները և տրանսպորտի կանգառները։