Վարձակալությամբ է տրվում (նվազագույնը` 2 ամիս) 2 հարկանի շքեղ առանձնատուն բնակելի 535 քմ. մակերեսով և 900 քմ հիասքանչ կանաչապատ հողատարածքով, որը գտնվում է Բագրևանդի փողոցում: Առանձնատունը թանկարժեք նորոգում ունի, ամբողջը կահավորված է ֆիրմային կահավորանքով և բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Բոլոր սենյակներն ունեն ինքնատիպ ինտերիեր` յուրահատուկ կահավորմամբ: Հատակը երեսպատված է` մի մասը մարմարով, մյուսը` որակյալ փայտյա մանրահատակով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են եվրոպական արտադրության սանտեխնիկայով, առկա է ջակուզի: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջարանից, 4 սանհանգույցից, ունի զգեստասենյակ, լվացքի սենյակ, բաց պատշգամբներից բացվում են այգու գեղեցիկ տեսարաններ: Բացի 2 հարկից ունի նաև նկուղ, որն օգտագործվում է ժամանցի համար: Այստեղ կա մեծ հանգստի սրահ, խաղասենյակ` բիլիարդով և մեծ էկրանով, մարզասրահ և 1 սանհանգույց: Բակն ունի բոլոր հարմարությունները հանգստի և ժամանցի համար, կա բացօթյա լողավազան, ամառային զրուցարան, բուխարի, դեկորատիվ ծառեր: Ամբողջը պարսպապատված է: Ամռան տապին այստեղ հաճելի զով է: