Նորք Մարաշում՝ միայն երկարաժամկետ վարձակալության է տրվում նոր վերանորոգված և չբնակեցված նորակառույց` մոդեռն լուծումներով Smart House՝ 2 առանձին շինություններով առանձնատուն: Հողատարածքի մակերեսը՝ 2700 քմ է: Շենքի հիմնական` 1-ին հատվածը 420 քմ է: Այստեղ առկա է նախասրահ, հյուրասենյակ,1 խոհանոց, որը առանձնացված է slide ապակյա դռներով, և ցանկության դեպքում կարելի է բացել և միացնել հյուրասենյակին, 4 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր սանհանգույցով և զգեստասենյակով: Կա նաև 1 աշխատասենյակ, հյուրերի սանհանգույց: Սենյակները մեծ են, առաստաղները` բարձր: Տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգ: Խոհանոցը կահավորված է, կան ներկառուցված պահարաններ: Տունն ունի 2 մեքենայի ավտոտնակ` հեռակառավարվող դարպասներով, պարսպապատված է, ունի բացօթյա կայանատեղի տան ներսում և դրսում: 2-րդ շենքի մակերեսը -110 քմ է: Այս տարածքը հարմար է ժամանցի համար, ունի ամառային խոհանոց, խորովածի մանղալ, թոնիր և 1 սանհանգույց: Շինությունը շերտավարագույրներով` բացվող և փակվող պատուհաններով է, ամռանը կարելի բացել: Հողատարածքում կա 2 այգի՝ բազմազան դեկորատիվ բույսերով,15*5 բացօթյա լողավազանով: Տեղադրված է անվտանգության համակարգ` տեսախցիկներով, ապահովված է խելացի համակարգով: Առանձնատնից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք: