Օրավարձով է տրվում 3 հարկանի առանձնատուն բնակելի՝ 863 քմ. մակերեսով որը գտնվում է Նորք Մարաշում՝ Արմենակյան փողոցում՝ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջարանից իրենց սանհանգույցներով և 2 առանձին սանհանգույցից: Բոլոր սանհանգույցները սալիկապատված են և համալրված են սանտեխնիկայով: Ինչպես նաև առկա է աշխատասենյակ՝ առանձին սանհանգույցով: Բաց պատշգամբները 3-ն են, որոնցից 1-ը առանձին է և բոլորից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Բակը շատ հարմարավետ է, առկա է ամառային խոհանոց, մանղալ, կա նաև շոգաբաղնիք, փակ լողավազան և հանգստի սենյակ, դեկորատիվ ծառեր: Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ։ Օրավարձը՝ 250$ - 500$, վարձակալություն` 4500 - 6500$: