Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում չբնակեցված մեկ հարկանի առանձնատուն` 100 քմ մակերեսով և 70 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ա. Արմենակյան փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Սենյակները գեղեցիկ կահավորված են և հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Բակը պարսպապատված է, կա տաղավար՝ խորովածի մանղալով։