Առանձնատուն, Ներքին Պտղնի

02 Օգոստոս 2017
 
6 սենյակ Ընդհանուր` 290 մ2, հողատարածք` 3,000 մ2 2 հարկանի Կոդ` 88084
Վարձակալություն - պայման.
Օրավարձ - պայման.

Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում առանձնատուն Ներքին Պտղնիում` Աբովյան ճանապարհային ոստիկանությունից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ամբողջ ճանապարհը դեպի ամառանոց ասֆալտապատված է: 3000 ք.մ. հողատարածքը պարսպապատված է բարձր քարե պարսպով: Առանձնատունը գտնվում է բնության գրկում, շրջապատված է լեռներով, մեկուսացված է և մոտակայքում այլ տներ չկան: Առկա են երկու նորակառույց շինություն, որոնք պատված են Ալագյազ լեռան բնական քարով: Մի շինությունը ունի երկու հիմնական և մեկ մանսարդային հարկ: Առաջին հարկը ծառայում է որպես նկուղ և ավտոկայանատեղի: Երկրորդ հարկում կա 4 ննջասենյակ, հյուրասենյակ խոհանոցի հետ միասին և ունի մուտք դեպի ընդարձակ բաց պատշգամբ: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով, այնտեղ կա և լոգախցիկ, և վաննա: Բոլոր սենյակները կահավորված են եվրոպական արտադրության բարձորակ գույքով, պաստառապատված են իտալական արտադրության պաստառներով: Կտրամադրվի նոր սպիտակեղեն և սպասք: Տունը ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, հատակը տաքացվող է: Առանձնատունը լի է բարձրորակ տեխնիկայով (սմարթ TV, սառնարան, լվացքի մեքենա և այլն): Հասանելի է WiFi ինտերնետ: Անցկացված է անվտանգության համակարգ: Մանսարդային հարկը գրավում է 70 ք.մ. տարածք և ծառայում է որպես ժամանցի վայր, որտեղ կա հեռուստացույց, գրադարան և բաց պատշգամբ: Ցանկության դեպքում կտրամադրվեն լրացուցիչ մահճակալներ: Մյուս շինությունը հարմար է միջոցառումների և խնջույքների համար, ունի մեկ ննջասենյակ և խոհանոց: Այնտեղ տեղադրված են օդորակիչ, սմարթ TV, 5D երաժշտական համակարգ (տնային կինոթատրոն), բուխարի, 2 տեսակի լուսային էֆֆեկտներով համակարգ, անվտանգության համակարգ: Դրսում կա առանձին սանհանգույց: Հետաքրքիր գիշերային լուսավորություն ունեցող, 2500 ք.մ. մակերեսով այգում կա գեղեցիկ քարից պատրաստված շատրվան, որը նույնպես համալրված է լուսային էֆֆեկտներով: Այգում կան ինչպես հասուն պտղատու, այնպես էլ դեկորատիվ, էկզոտիկ ծառեր և բույսեր, բերված արտերկրից: Այգում կան նաև ամառային խոհանոց, ծաղկանոց, բաց լողավազան: Հողամասը ոռոգվում է ավտոմատ ջրման համակարգի միջոցով: Տարածքը ամբողջությամբ տեսահսկվում է: Դարպասները հեռակառավարվող են, տեղադրված է դոմոֆոն: Ամառանոցը ունի յուրահատուկ ոճ և տարբերվում է բոլոր շինություններից: Շատ հարմար է նաև մեծ միջոցառումների համար (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, ֆուրշետ), որոնք կարող են կազմակերպվել հենց այգում: Տրվում է անմիջապես վարձատուներից: Հասանելիությունը սահմանափակ է, այնպես որ հարկավոր է ամրագրել նախորոք: Ցանկության դեպքում շինությունները կտրվեն առանձին-առանձին: Առանձնատունը տրվում է վարձակալության 80-150000 դր.՝ կախված օրերի և հյուրերի քանակից, իսկ միջոցառումների գներն՝ ըստ պայմանավորվածության։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 3
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ