Վերին Անտառային փողոցում վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն` բնակելի մակերեսը՝ 350 քմ, հողատարածքը՝ 100 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, ունի բարձր առաստաղ և շատ գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են տեխնիկայով, առկա է վաննա: 1-ին հարկում կա մեծ նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ, 1 լոգասենյակ: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Սենյակները և խոհանոցը համալրված են թանկարժեք կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Կա կայանատեղի 2 մեքենայի համար նախատեսված: Թաղամասը կոկիկ և մաքուր է, մշտապես խնամվում է, ունի անվտանգության համակարգ: