Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 170 քմ մակերեսով և 500 քմ. հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորի ամենագողտրիկ հատվածում` "Մարրիոտ" հյուրանոցի հարևանությամբ: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Առաջին հարկում գտնվում է ճաշասենյակը` խոհանոցով, հյուրասենյակը` բուխարիով, սանհանգույց` լոգասենյակով: 2-րդ հարկում սանհանգույց` լոգարանով, 2 ննջասենյակ` իրենց բաց պատշգամբներով, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի Ծաղկաձորի չքնաղ բնություն: 3-րդ հարկում սանհանգույց` լոգարանով, 2 ննջասենյակ: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և սանհանգույցները հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առանձնատունը կահավորված է և հագեցած է տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով: Ապահովված է մշտական ջրով և գազով: Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Առանձնատունը պարսպապատ է, ունի բարեկարգ և կանաչապատ բակ` մանղալով, զրուցարանով, թոնիրով, խաղահրապարակով: Առանձնատունը կարող է հյուրընկալել մինչև 8 անձ: