Դավթաշենում, էլիտար Վան թաղամասում երկարաժամկետ վարձակալության է տրվում նորակառույց կապիտալ նորոգված 2 հարկանի թաունհաուս, որի ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ և ունի փոքրիկ բակ` 30 քմ մակերեսով: Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին: Բաղկացած է լուսավոր հյուրասենյակից, ստուդիո խոհանոցից, 3 ննջասենյակից, աշխատասենյակից, 3 սանհանգույցից և բաց պատշգամբից: Տանիքը հարթ է, որն օգտագործվում է որպես հանգստի գոտի, տեղադրված է խորովածի մանղալ: Առկա է ավտոտնակ և բացօթյա ավտոկայանատեղի: Տարածքը կանաչապատ է, մշտապես խնամվում է այգեպանների կողմից, ապահովված է անվտանգության համակարգով, կա խաղահրապարակ: Տրվում է նվազագույնը 6 ամիս ժամկետով` մայիսի 15-ից հետո: