Կոտայքի մարզում` Արգելում օրավարձով է տրվում 2 հարկանի ամառանոց` 130 քմ մակերեսով, որն ունի հրաշալի մեծ այգի` 2400 քմ մակերեսով և ապակեպատ լողավազան: Տունն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի մշտական ջուր, գազ, հոսանք: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ: 1-ին հարկում հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով, 2-րդ հարկում` լամինատով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, շոգեբաղնիք և սանհանգույց, 2-րդ հարկում` 2 ննջարան` 1-ը պատշգամբով: Մյուս սանհանգույցը դրսում է: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված են տեխնիկայով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Առանձնատունը պարսպապատ է, բակում կան պտղատու ծառեր, ամառային տաղավար` մանղալով և թոնրով, սանհանգույց, լողավազան և ծածկով ավտոկայանատեղի: Ամռանը այստեղ շատ հաճելի զով է: Տրվում է նաև առանց գիշերակացի, գինը` կքննարկվի: