Առանձնատուն, Արաբկիր, Երևան

15 Սեպտեմբեր 2023
 
Բաբայան Բնակելի՝ 900 մ2, հողատարածք` 1,800 մ2 4 հարկանի Կոդ` 117278   |   http://est.am/117278 click to copy the link
Վարձակալություն - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 2 անգամ

Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 հարկանի առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը 900 քմ․ է, իսկ հողատարածքը՝ 1800 քմ: Այն գտնվում է Բաբայան փողոցի վրա՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի ինքնատիպ դասական ոճի ինտերիեր: Ջեռուցվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված են նաև օդորակիչներ: Սանհանգույցներն ու լոգասենյակները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից կահույքով, համալրված են բարձրորակ տեխնիկայով: 1-ին հարկում գտնվում է մեծ խոհանոցը, հյուրասենյակը և սանհանգույցը, կա 1 ննջասենյակ, ինչպես նաև մառան և պահեստային սենյակ: 2-րդ հարկում կա գեղեցիկ և նրբաճաշակ կահավորված բուխարիով նախասրահ, մեծ հյուրասենյակ, խոհանոց և առանձնացված սանհանգույց: Ունի նաև բաց ընդարձակ պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի Հաղթանակ զբոսայգի և Մայր Հայաստան արձանը: 3-րդ հարկում կա 4 ննջասենյակ (որոնցից մեկն ունի նաև անհատական լոգարան) և 1 լոգարան: 4-րդ հարկը նախատեսված է հանգստի համար, որտեղ կա բիլիարդի սենյակ, բուխարիով հանգստի սենյակ և գրադարան, ինչպես նաև լոգարան (ջակուզիով): Բաց պատշգամբից ևս բացվում է տեսարան դեպի Հաղթանակ զբոսայգի: Առանձնատան անտիճանավանդակները մարմարից են: Նույն տարածքի վրա կա նաև առանձին շինություն, որտեղ գտնվում է շոգեբաղնիքը և փակ պատշգամբը: Ավտոտնակի վերևում առանձին մուտքով կա հյուրերի համար նախատեսված 2 սենյականոց տուն՝ դիզայներական ոճով կահավորված և բոլոր հարմարություններով: Առանձնատունը պարսպապատ է, առկա է հեռակառավարվող դարպասով ավտոտնակ՝ նախատեսված 2 ավտոմեքենայի համար: Բակը խնամված է, ունի բացօթյա լողավազան, կանաչապատ տարածք` դեկորատիվ և պտղատու ծառերով, ամառային խոհանոց՝ մանղալով, նաև` ամառային բացօթյա տաղավար նախատեսված 25 հոգու համար:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ