Առանձնատուն, Արաբկիր, Երևան

04 Հունիս 2024
 
Կիևյան Բնակելի՝ 700 մ2, հողատարածք` 550 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 112702   |   http://est.am/112702 click to copy the link
Վարձակալություն - 10,000 $/ամիս
դիտել են 182 անգամ

Այս գեղեցիկ 3 հարկանի առանձնատունը, որը տրվում է վարձակալությամբ գտնվում է Կիևյան փողոցի անաղմուկ ու հանգիստ հատվածում: Բնակելի մասը կազմում է 700 քմ մակերես, հողատարածքը զբաղեցնում է 550 քմ մակերես: Բացի 3 հարկից կա նաև նկուղ, որտեղ կա 1 ընդարձակ սրահ, 4 պահեստասենյակ, ընդարձակ խաղասրահ: Առանձնատունը գեղեցիկ շինություն է, կառուցվել է բարձրորակ նյութերով, արտաքին պատերը երեսպատվել են կարմիր տուֆով, բակը նույնպես ամբողջությամբ պարսպապատված է տուֆով: Տունն ապահովված է բոլոր կոմունալ հատմարություններով, բոլոր սենյակները կահավորված են նրբաճաշակ և բարձրորակ կահավորանքով, համալրված են ժամանակակից տեխնիկայով: Տեղադրված են պանորամային պատուհաններ, օդորակիչներ, անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց` դեպի այգի դուրս եկող տեռասայով, 2 ննջասենյակ (1-ը` մաստերբեդրում), 1 սանհանգույց, 2-րդ հարկում` նախասրահ, 3 ննջասենյակ (1-ը` մաստերբեդրում) 2 սանհանգույց, աշխատասենյակ` տեռասայով: 3-րդ հարկը բաց տարածք է, ունի 2 պահեստային սենյակ, 1 սանհանգույց, 3 բաց պատշգամբ: Տանիքը հարթ է և ունի մուտք 3-րդ հարկից, կարող է օգտագործվել տարբեր նախասիրությունների համար` որպես հանգստի գոտի: Բակը խնամված է, կա 4 մեքենայի համար բացօթյա ավտոկայանատեղի, ամառային խոհանոց` բուխարիով, կանաչապատ տարածք, 1 սանհանգույց, դարպասները հեռակառավարվող են: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով` տեսախցիկներով, արտաքին լուսավորությամբ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 3
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ