Ավանում, նորակառույց թաղամասում վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ շինությամբ նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը 180 քմ է, ունի մեծ տեռասա` 80 քմ մակերեսով և հողատարածք` 230 քմ: Տունը վերանորոգված է բարձրորակ նյութերով, ամբողջը կահավորված է մոդեռն ոճով, համալրված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված են օդորակիչներ: 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում՝ 3 ննջարան, 2 սանհանգույց և բաց պատշգամբներ: Տունը լուսավոր է, սենյակները հարմարավետ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Տանիքը հարթ է, այստեղ կա տեռասա: Բակում ունի ամառային զրուցարան, բուխարիով: Կա ավտոկայանատեղի: