Ավանի Աբովյան թաղամասում` 2-րդ փողոցում վարձակալության է տրվում 2 հարկանի ժամանակակից թաունհաուս, որի բնակելի մասը կազմում է 126 քմ, ունի նաև ընդարձակ հողատարածք՝ 376 քմ մակերեսով: Այն գեղեցիկ ոճով եվրո վերանորոգված է, առաստաղը բարձր է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա են օդորակիչներ: 1-ին հարկը բաղկացած է hյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից,1 սանհանգույցից և լոգարանից: 2-րդ հատկում կա 3 ննջարան, որից 1-ը զգեստասենյակով և 1 սանհանգույց լոգարանով: Առկա է ընդարձակ բաց պատշգամբ: Թաունհաուսը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ, կահավորված է ժամանակակից կահավորանքով, ապահովված է բարձրորակ տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված են բարձրակարգ կերամիկական սալիկներով՝ համալրված են որակյալ սանտեխնիկայով: Հողատարածքը խնամված է, կան պտղատու ծառեր, բոլոր կոլմերից պարսպապատված է: