Վարձակալության է տրվում 3 հարկանի (1-ին հարկը կիսանկուղ) գեղեցիկ շինությամբ և բոլոր հարմարություններով ապահովված առանձնատուն, որի բնակելի մակերեսը 320 քմ է, հողատարածքը` 1.200 քմ: Տունը գտնվում է Ավան - Առինջում: Այս լուսավոր և ընդարձակ սենյակներով առանձնատունը կապիտալ եվրո երանորոգված է, կահավորված է թանկարժեք կահավորանքով և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, ունի անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, ջակուզիով և լոգախցիկներով: Կիսանկուղային հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա մարզասրահ, կինոսրահ, բիլիարդ, սեղանի թենիս, սառնարաններ, մառան, լվացքատուն, 2-րդ հարկում կա հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, 1 ննջասենյակ, աշխատասենյակ և 2 լոգասենյակ, 3-րդ հարկում` նախասրահ, 5 ննջասենյակ` կից սանհանգույցերով և բաց պատշգամբներ` այգու գեղեցիկ տեսարաններով: Տանը կից կա առանձին տարածք, որտեղ կա փակ լողավազան և շոգեբաղնիք: Այգին խնամված է, կան պտղատու ծառեր, ունի ամառային տաղավար բուխարիով և խոհանոցով, բաց տարածք, որը հարմար է երեխաների խաղերի համար: Տունը պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս: Երկարաժամկետ վարձակալության դեպքում գինը ենթակա է փոփոխման: