Քանաքեռ - Զեյթուն համայնքում, Սարկավագի փողոցի առաջին գծի վրա, վարձակալությամբ են տրվում գրասենյակային և այլ գործունեության համար տարածքներ, սկսած 15 քմ մակերեսից մինչև 512 քմ: Սենյակները տեղակայված են 4 հարկանի շենքում, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1.200 քմ և ունի բակային հատված` 350 քմ մակերեսով: Շենքում ընդհանուր առկա են 30 սենյակներ, 5 սանհանգույցներ, նաև հնարավոր է ավելացնել սանհանգույցների քանակը: Որոշ սենյակներ կապիտալ նորոգված են, մյուս մասն ունի նորոգման կարիք: Շենքում բոլոր կոմունիկացիաներն ապահովված են: Տեղադրված են անհատական ջեռուցման համակարգեր: Շենքի դիմաց կա բաց ավտոկայանատեղի: Տարածքը հարմար է գրասենյակային գործունեություն ծավալելու համար, որպես բանկի մասնաճյուղ, բժշկական կենտրոն, զարգացման կենտրոն, հասարակական գործունեության և նմանատիպ այլ նպատակների համար: Շենքը հնարավոր է վարձակալել ինչպես մասնակի` այնպես էլ ամբողջությամբ, վարձակալի ցանկությամբ վերանորոգված վիճակում: Գինը 1 քմ-ի համար - 5000 դրամ: Հնարավոր է նաև վաճառք, մանրամասների համար զանգահարել: Շինությունը` 1800 քմ, հողատարածքը` 2050 քմ: