Հյուսիսային պողոտայում վաճառվում է կամ վարձակալության է տրվում կոմերցիոն տարածք` 165 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, տեղադրված է ջեռուցման համակարգ, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Բաղկացած է 7 սենյակից: 2 սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են սանտեխնիկայով: Առկա է ընդարձակ պատշգամբ: Մուտքը առանձին է՝ փողոցից: Հարմար է որպես գրասենյակ, բժշկական կենտրոն, գեղեցկության սրահ և այլ նմանատիպ բիզնես գործունեության համար: