Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 142 քմ և գտնվում է Կորյունի փողոցում, 4 հարկանի շենքի 1-ին և -2 հարկերում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, որոշ հատվածներ կոսմետիկ շտկման կարիք ունեն, հատակը երեսպատված է տաքացվող սալիկներով, 2 սանհանգույցը սալապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բաղկացած է 1 ընդարձակ սրահից, 3 սենյակից, խոհանոցից, պահեստային սենյակից և յուրաքանչյուր հարկում` 1-ական սանհանգույցից: Տարածքը հարմարավետ կահավորված է, խոհանոցը հագեցած է տեխնիկայով, ապահովված է անվտանգության և ազդանշանային համակարգերով, ունի 2 մուտք` փողոցից և բակից: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրեր: Հարմար է օգտագործել որպես գրասենյակ, խանութ, կլինիկա և նմանատիպ այլ գործունեության համար: