Ունիվերսալ տարածք, Երևան, Փոքր Կենտրոն

01 Հուլիս 2019
 
Սայաթ-Նովայի պող. 250 մ2 հարկ 2/10 , նորակառույց Կոդ` 101123
Վաճառք - պայման.
Վարձակալություն - պայման.

Երևան քաղաքի սրտում, Հանրապետության Հրապարակից ընդամենը 800 մետր հեռավորության վրա է գտնվում այս շքեղ և նորաոճ բարձրահարկ նորակառույց շենքը, որը ստացել է «Սայաթ-Նովա բիզնես կենտրոն» անվանումը։ Այստեղ կարելի է հասնել քաղաքի տարբեր հատվածներից, քանզի բիզնես կենտրոնն ունի եռակողմ մուտք և տեսանելի է Թումանյան, Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներից։ Շինությունը 10 հարկանի է, որից առաջին, երկրորդ և երրորդ հարկերը նախատեսված են կոմերցիոն նշանակության համար, իսկ մնացյալ ողջ հարկերը՝ բնակելի նշանակության են և արդեն իսկ բնակեցված։ Շենքն ունի հարմարավետ և ընդարձակ եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղ, որից կարող են օգտվել ինչպես շենքի բնակիչները և վարձակալները, այնպես էլ նրանց հյուրերը։ Շինության կոմերցիոն տարածքներն ենթակա են ինչպես վարձակալության, այնպես էլ վաճառքի։ Առաջին հարկն ամբողջովին եվրոնորոգված է։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության պատուհաններ, ինչի շնորհիվ տարածքն ապահովված է անրևակայելի լուսավորությամբ։ Առաստաղները նախագծված են 3,5 մետր բարձությամբ՝ ապահովելու առավել ազատ և լուսավոր աշխատանքային մթնոլորտը։ Այստեղ կարելի է վարձակալել սկսած 250 քմ-ից մինչև 3,000 քմ մակերեսով՝ ինչպես կապիտալ նորոգված, այնպես էլ առանց ներքին հարդարման (0-ական վիճակում) տարածքներ՝ որը ենթակա է նորոգման մեր պրոֆեսիոնալ շինարարների, դիզայներների և այլ համապատասխան մասնագետների կողմից՝ Ձեր իսկ բիզնես պլանի շրջանակում։ Շինությունը պատված է կանաչ այգիյով և շրջապատված է երկաթե պարսպով։ Յուրաքանչյուր տարածքի հետ տրամադրվում է մեկական ստորգետնյա ավտոկայանատեղ, որը տեսահսկվում է 24 ժամյա համակարգով։ Շենքի արտաքին դիզայնն ու ճարտարապետական գեղեցիկ լուծումները թույլ է տալիս շինությանը լինել առավել տեսանելի և գրավիչ՝ ցանկացած հաճախորդի համար։ Շինությանը մոտ են գտնվում բազմաթիվ սուպերմարկետներ, սրճարաններ, ժամանցի կենտրոններ և այլն։ Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության, ինչպես նաև մատնահարդարման, ՍՊԱ կենտրոնի և այլ սպասարկման բիզնես գործունեությունների համար։ Վարձակալության գումարը ներառում է շենքի ջեռուցման և հովացման համակարգի ծախսը։ Վարձակալության արժեքը հաշվարկվում է 8500 դրամ՝ 1 քմ-ի համար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաց
  • Վիճակը: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: -
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ