Ունիվերսալ տարածք, Երևան, Փոքր Կենտրոն

30 Մայիս 2019
 
Նալբանդյան 169 մ2 հարկ 1/10 , նորակառույց Կոդ` 100141
Վաճառք - պայման.
Վարձակալություն - պայման.

Երևան քաղաքի սրտում, Հանրապետության Հրապարակից ընդամենը 800 մ հեռավորության վրա է գտնվում այս շքեղ և նորաոճ բարձրահարկ նորակառույց շենքը, որը ստացել է «Սայաթ-Նովա բիզնես կենտրոն» անվանումը։ Այստեղ կարելի է հասնել քաղաքի տարբեր հատվածներից, քանզի բիզնես կենտրոնն ունի եռակողմ մուտք և տեսանելի է Թումանյան, Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներից։ Շինությունը 10 հարկանի է, որից առաջին, երկրորդ և երրորդ հարկերը նախատեսված են կոմերցիոն նշանակության համար, իսկ մնացյալ ողջ հարկերը՝ բնակելի նշանակության են և արդեն իսկ բնակեցված։ Շենքն ունի անհավանական հարմարավետ և ընդարձակ՝ եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, որից կարող են օգտվել ինչպես շենքի բնակիչները և վարձակալները, այնպես էլ նրանց հյուրերը։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության պատուհաններ, ինչի շնորհիվ տարածքն ապահովված է անրևակայելի լուսավորությամբ։ Առաստաղները նախագծված են 3,5 մետր բարձրությամբ: Այստեղ կարելի է վարձակալել սկսած 56 քմ-ից մինչև 3,000 քմ մակերեսով՝ ինչպես կապիտալ նորոգված, այնպես էլ առանց ներքին հարդարման (0-ական վիճակում) տարածքներ՝ որը ենթակա է նորոգման մեր պրոֆեսիոնալ շինարարների, դիզայներների և այլ համապատասխան մասնագետների կողմից՝ Ձեր իսկ բիզնես պլանի շրջանակում։ Շինությունը պատված է կանաչ այգիով և շրջապատված է երկաթե պարսպով։ Յուրաքանչյուր տարածքի հետ տրամադրվում է մեկական ստորգետնյա ավտոկայանատեղ, որը տեսահսկվում է 24 ժամյա համակարգով։ Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության, ինչպես նաև մատնահարդարման, ՍՊԱ կենտրոնի և այլ սպասարկման բիզնես գործունեությունների համար։ Վարձակալության գումարը ներառում է շենքի ջեռուցման և հովացման համակարգի ծախսը։ Վարձակալության արժեքը հաշվարկվում է 9500 դրամ՝ 1 քմ-ի համար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: -
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ