Մայիսի 9-ի փողոցում, Գարեգին Նժդեհ խաչմերուկի մոտ վաճառվում է կոմերցիոն տարածք` 30 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի բարձր` 1-ին հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի շահագործվել: Մուտքը անմիջապես փողոցի կողմից է: Ճակատային մասում տեղադրված են վիտրաժներ: Ջեռուցումը և հովվացումը կատարվում է օդորակիչի միջոցով: Բաղկացած է 1 սրահից և սանհանգույցից, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ունի լավ դիրք, մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր, մետրո և տրանսպորտի կանգառներ: Հարմար է ծառայեցնել որպես դեղատուն, գեղեցկության սրահ, խանութ և նմանատիպ այլ գործունեության համար: