Երվանդ Քոչարի փողոցում, քաղաքի բանուկ հատվածում` այգու հարևանությամբ վաճառվում է 82 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունի մուտք փողոցի կողմից: Այն մասնակի վերանորոգված է, բաղկացած է 1 մեծ սրահից, պահեստից, ունի սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Հարմար է տարբեր բիզնես գործունեություն սկսելու համար: Գտնվում է լավ դիրքում, հարևանությամբ են բոլոր խանութները, ենթակառույցները և ժամանցի վայրերը: