ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՎԱՃԱՌՔ. Վաճառվում է գործող բիզնես՝ Ազատամարտիկների պողոտայում, 1-ին գծում։ Շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 772 քմ, հողատարածքը` 2288 քմ:։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, համալրված է անհրաժեշտ կահավորանքով և տեխնիկայով։ Ունի բոլոր կոմունալ հարմարությունները։ Տեղադրված են անհատական ջեռուցման համակարգեր, օդորակիչներ, օդափոխման համակարգ։ Տարածքը մեծ համալիր է, ունի գեղեցիկ լուսավորությամբ մեծ ռեստորանային սրահներ, խոհանոցներ, ամառային տաղավարներ և պահեստներ: Ունի 25 սենյակ, որոնցից 5 սենյակը որպես հյուրանոցային, 8-ը` փակ տաղավարներ, 12-ը` բակում բացօթյա տաղավարներ: Կան 3 ընդարձակ սրահ` տարբեր միջոցառումների համար։ Բոլոր սենյակներն ունեն իրենց սանհանգույցները, որոնք սալիկապատ են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով։ Առկա է 2 մեծ խոհանոց` կահավորված և անհրաժեշտ գույքով, 2 աշխատասենյակ։ Բակի ամբողջ տարածքը լավ խնամված է, հատակը սալապատված է քարով, կանաչապատ տարածքը կոկիկ և գեղեցիկ մշակված: Գտնվում է փողոցի վրա, մուտքը անմիջապես փողոցից է: